Մատչելիության հղումներ

Բեռլինում վերաբացվեց հարձակման թիրախ դարձած սուրբծննդյան տոնավաճառը


Բեռլինում վերաբացվեց սուրբծննդյան տոնավաճառը, որի աշխատանքները ընդհատվել էին դեկտեմբերի 19-ին՝ 12 մարդու կյանք խլած ահաբեկչական հարձակման հետևանքով:

Տոնավաճառն այժմ ցանկապատված է: Ի նշան օրեր առաջ տեղի ունեցած ողբերգության, տոնավաճառում լուսավորությունը առաջվա վառ չէ և սուրբծննդյան երաժշտություն չի հնչում:

Գերմանիայի ողջ տարածքում ոստիկանությունը ստուգումներ է անցկացնում, իշխանությունները փնտրում են ահաբեկչության մեջ կասկածվող 24-ամյա Անիս Ամրիին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG