Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր մամուլի ասուլիս կհրավիրի։
Հիշեցնենք, ասուլիսը պետք է տեղի ունենար երեկ՝ դեկտեմբերի 22-ին, սակայն Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի հուղարկավորության կապակցությամբ նախագահը հետաձգեց ասուլիսը մինչև դեկտեմբերի 23-ը։
Կարլովը սպանվել է դեկտեմբերի 19-ին Անկարայի Ժամանակակից արվեստի թանգարանում «Ռուսաստանը թուրքերի աչքերով» լուսանկարչական ցուցահանդեսի բացման ժամանակ։