Մատչելիության հղումներ

ՏԿՏՏՆ. Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է


Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ժամը 09:30-ի դրությամբ, Աշտարակի, Ապարանի, Թալինի, Արթիկի, Աշոցքի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Վարդենիսի, Վայքի, Գորիսի ավտոճանապարհներին, ինչպես նաև Քեթիի, Ջաջուռի, և Վարդենյաց լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ ճանապարհաշինարարները կատարում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG