Մատչելիության հղումներ

Բեռլինի ահաբեկչության մեջ կասկածվողը հայտնի էր նաև ամերիկյան հատուկ ծառայություններին


Անիս Ամրին՝ Սուրբ Ծննդյան տոնավաճառ մխրճված բեռնատարի ենթադրյալ վարորդը
Անիս Ամրին՝ Սուրբ Ծննդյան տոնավաճառ մխրճված բեռնատարի ենթադրյալ վարորդը

The New York Times-ը հաղորդում է, որ 12 մարդու կյանք խլած Բեռլինի ահաբեկչության մեջ կասկածվող անձը՝ ծագումով Թունիսից Անիս Ամրին, հայտնի էր նաև ամերիկյան հատուկ ծառայություններին իսլամիստների հետ ունեցած իր կապերով։

Ըստ պարբերականի, Ամրին համացանցում փնտրել է տեղեկատվություն այն մասին, թե ինչպես ռումբ հավաքել և կոդավորված ալիքներով տեղեկատվություն փոխանակել «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման զինյալների հետ։

Նրա անունը նաև ընդգրկված է այն անձանց ցուցակում, որոնց արգելված է անգամ ԱՄՆ օդային տարածքով անցնել։

Ամրիի՝ իսլամիստների հետ ունեցած կապի մասին հայտնի էր նաև գերմանական հատուկ ծառայություններին։ Տղամարդը Թունիսը լքել է յոթ տարի առաջ, որից հետո չորս տարի անցկացրել է Իտալիայի բանտերից մեկում։ Գերմանիա է հասել փախստականների հոսքի հետ՝ 2015 թվականի հուլիսին, սակայն այս տարվա հունիսին նրա դիմումը կեցության իրավունք ստանալու մասին մերժվել է։ Թունիսցուն, սակայն, չեն կարողացել արտաքսել երկրից՝ գործող փաստաթղթերի բացակայության պատճառով։ Ոստիկանության տվյալներով՝ Ամրին բազմաթիվ անձնագրեր է ունեցել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG