Մատչելիության հղումներ

ՏԿՏՏՆ. Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածներից 33-ը դրամական օգնություն են ստացել


Հյուսիսային Օսեթիայի Բեսլան քաղաքի մոտ վթարի ենթարկված Մոսկվա - Երևան ավտոբուսը, 14-ը հոկտեմբերի, 2016թ.
Հյուսիսային Օսեթիայի Բեսլան քաղաքի մոտ վթարի ենթարկված Մոսկվա - Երևան ավտոբուսը, 14-ը հոկտեմբերի, 2016թ.

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 14-ին Ռուսաստանի Հյուսիսային Օսեթիայի Բեսլան քաղաքի մոտ Մոսկվա - Երևան ավտոբուսի վթարից ևս 2 տուժածներ ստացել են դրամական օգնություն:

Ըստ նախարարության, ընդհանուր առմամբ դեկտեմբերի 22-ի դրությամբ դրամական օգնություն են ստացել տուժած ուղևորներից 33-ը: Դիմումների ընդունելությունը շարունակվում է:

Նախարարությունը հիշեցնում է, որ կառավարության որոշմամբ սահմանված է, որ ավտոբուսի վթարի հետևանքով յուրաքանչյուր զոհվածի ընտանիքին տրամադրվում է 1.5 միլիոն դրամ, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հիվանդանոցներում բուժումը շարունակող՝ առավել ծանր յուրաքանչյուր վիրավորին` 700 հազար դրամ, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հիվանդանոցներում բժշկական օգնություն ստացած յուրաքանչյուր վիրավորին` 200 հազար դրամ և նշված ավտոբուսի մյուս յուրաքանչյուր ուղևորին` 100 հազար դրամ:

Մոսկվա-Երևան ավտոբուսի 52 ուղևորներից, հիշեցնենք, վթարի հետևանքով զոհվել են 5-ը, շուրջ երեք տասնյակը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG