Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին՝ Բեռլինի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են տասնյակ անմեղ մարդիկ:
Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Սերժ Սարգսյանը խստորեն դատապարտել է այդ ահաբեկչությունը և վերահաստատել Հայաստանի հանձնառությունը՝ հետևողականորեն շարունակելու պայքարը միջազգային ահաբեկչության դեմ:
Նախագահը ցավակցություն է հայտնել Գերմանիայի բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով նրանց ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:
Ուղիղ հեռարձակում