Մատչելիության հղումներ

ՏԿՏՏՆ. Լարսի անցակետը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար


Մեքենաները Լարսի անցակետում, արխիվ
Մեքենաները Լարսի անցակետում, արխիվ

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ այսօր՝ ժամը 09։30-ի դրությամբ, Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների՝ այդ թվում նաև ծանրաքարշ մեքենաների համար:

«Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, նաև ունենալ անվաշղթաներ», - ասվախծ է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG