Մատչելիության հղումներ

Սպիտակում երկու երեխաների սպանության և 45-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ քրգործ է հարուցվել


Քննչական կոմիտեի շենքը
Քննչական կոմիտեի շենքը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Սպիտակում երկու մանկահասակ երեխաների սպանության և 45-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ։

«2016 թվականի դեկտեմբերի 19-ին՝ ժամը 15։10-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Սպիտակի բնակելի շենքերից մեկի շքամուտքում կին է ինքնասպան եղել։ Դեպքի վայրում՝ շքամուտքում, հայտնաբերվել է 1971թ. ծնված Մ. Հովհաննիսյանի դին՝ կախված վիճակում, իսկ տանը՝ նրա երկու մանկահասակ՝ 5 և 7 տարեկան երեխաները՝ մահացած։ Դատաբժիշկները զննել են երեխաների մարմինները, և նրանց պարանոցների շրջանում հայտնաբերվել են բռնության հետքեր»,- փոխանցում է ՀՀ Քննչական կոմիտեն։

Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին (երկու կամ ավելի անձանց սպանություն) և 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը)։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG