Մատչելիության հղումներ

Կրակել են Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի վրա, նա «ծանր վիրավորվել է»


Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովը «ծանր վիրավորվել է» այսօր Անկարայում պատկերասրահներից մեկում ելույթ ունենալիս, հաղորդում է թուրքական NTV հեռուստաընկերությունը:

NTV-ն հաղորդում է նաև երեք այլ վիրավորների մասին:

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, Կարլովը հիվանդանոց է տեղափոխվել:

CNN Turk-ը հաղորդում է պատկերասրահի շենքում շարունակվող փոխհրաձգության մասին: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG