Հորդանանի անվտանգության ծառայությունները ոչնչացրել են չորս զինյալներին, ովքեր դեկտեմբերի 18-ին գրավել էին սիրված զբոսաշրջային վայր հանդիսացող միջնադարյան ամրոցը հարավային Կարակ քաղաքում՝ սպանելով 10 մարդու, այդ թվում՝ 7 իրավապահների, Հորդանանի երկու քաղաքացու և մեկ կանադուհու: Հարձակման հետևանքով ևս 30 մարդ վնասվածքներ է ստացել, այդ թվում՝ 2 օտարերկրացիներ:
Առայժմ որևէ ահաբեկչական խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել հարձակման համար: