Մատչելիության հղումներ

Սիրիայում մարդկանց տարհանելու մեկնած ավտոբուսները հարձակման են ենթարկվել


Սիրիական Ալ-Ֆուա և Քեֆրայա գյուղերից մարդկանց տարհանելու մեկնող ավտոբուսները հարձակման են ենթարկվել, որոշները՝ հրդեհվել են: Reuters –ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Մարդու իրավունքների դիտարկման սիրիական խումբը: Սիրիական պետական հեռուստատեսության փոխանցմամբ, հարձակման են ենթարկվել 5 ավտոբուսներ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կարմիր մահիկի որոշ փոխադրամիջոցները արդեն ժամանել են նախանշված վայր՝ բնակիչներին տարհանելու համար:

Սիրիական հեռուստատեսությունն այսօր հաղորդել էր, որ կառավարական ուժերի և ապստամբների միջև համաձայնություն է ձեռք բերվել առ այն, որ այս գյուղերից մոտ 1 հազար 2 հարյուր մարդու անվտանգ տարհանումից և կառավարական ուժերի վերահսկողության տակ գտնվող շրջաններ վերադառնալուց հետո, սիրիական բանակը թույլ կտա, որպեսզի նույն քանակությամբ ապստամբներ և իրենց ընտանիքի անդամներ անարգել լքեն Հալեպը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG