Մատչելիության հղումներ

Լարսի անցակետը բացվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար


Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բացվել է բոլոր տրասնպորտային միջոցների՝ այդ թվում նաև ծանրաքարշ մեքենաների համար: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը՝ հղում կատարելով Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտին:

Նախարարությունից նաև տեղեկացնում են, որ ժամը 14:30-ի դրությամբ, Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է, Գորիսի, Կապանի և Մեղրու ճանապարհներին ձյուն է տեղում: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG