Մատչելիության հղումներ

Միստուրա. Հալեպում տասնյակ հազարավոր մարդիկ շարունակում են սպասել տարհանման


ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրա, արխիվ
ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրա, արխիվ

ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան հայտարարում է, որ Հալեպի արևելյան շրջաններում շուրջ 50 հազար մարդ՝ ավելի քան 40 հազար տեղի բնակիչ, մնացյալը զինյալներն ու իրենց ընտանիքները, սպասում են տարհանման։

Նրա խոսքով՝ տարհանումը կարող է տեղի ունենալ Իդլիբ քաղաքի ուղղությամբ, որը գտնվում է Ասադի բանակի դեմ պատերազմող զինված խմբավորումների վերահսկողության տակ։

ՄԱԿ-ի հատուկ բանագնացի կարծիքով՝ առանց Իդլիբում հրադադար հաստատելու քաղաքական համաձայնության, այդ քաղաքը նույնպես կարող է հայտնվել Հալեպի վիճակում։

Հալեպում տիրող իրավիճակի կապակցությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ֆրանսիայի պնդմամբ այսօր արտահերթ նիստ է գումարել։ Պաշտոնական Փարիզը պահանջում է Սիրիա ուղարկել միջազգային դիտորդական խումբ, որը կհետևի խաղաղ բնակչությանը տարհանելու գործընթացին և տեղ կհասցնի հումանիտար օգնություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG