Մատչելիության հղումներ

Ֆրանսիան Հալեպի հարցով ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստ է պահանջում


Սիրիա - Կառավարական զորքերի զինծառայողները Հալեպի Բուսթան ալ-Բաշա թաղամասում, 28-ը նոյեմբերի, 2016թ․

Սիրիա - Կառավարական զորքերի զինծառայողները Հալեպի Բուսթան ալ-Բաշա թաղամասում, 28-ը նոյեմբերի, 2016թ․

Ֆրանսիան պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ՄԱԿ ԱԽ) արտահերթ նիստ անցկացնել Հալեպի հարցով, որտեղ արդեն մի քանի օր է՝ կատաղի մարտերը չեն դադարում:

«Հիմա ավելի քան երբևէ անհրաժեշտ է անհապաղ քայլեր ձեռնարկել ռազմական գործողությունները դադարեցնելու և անարգել մարդասիրական օգնություն տեղ հասցնելու համար», - հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էրոն:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալ Սթիվեն Օ'Բրայանի տվյալներով, միայն վերջին մի քանի օրում Հալեպի արևելյան շրջաններից մոտ 16 հազար մարդ է տեղահանվել: Երկու շաբաթ է՝ Սիրիայի կառավարական զորքերը գրոհում են ընդդիմության վերահսկողության տակ անցած շրջանները, երեկ հաղորդվեց, որ նրանց հաջողվել է մի քանի կարևոր թաղամաս գրավել:

Իրավապաշտպանների հաղորդմամբ, մոտ 250 հազար մարդ շարունակում է մնալ պաշարված, հիվանդանոցները գրեթե ամբողջությամբ քանդված են, սննդի ու դեղորայքի խիստ կարիք կա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG