Մատչելիության հղումներ

Վարչապետը չինական ընկերության պատվիրակության հետ քննարկել է հանրային տրանսպորտի կառավարման հարցեր


Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Չինաստանի «Ցինխուա» համալսարանին կից հանրային անվտանգության հետազոտությունների ինստիտուտի և չինական GSAFETY ընկերության պատվիրակությանը` ընկերության կառավարման խորհրդի անդամ Սյուե Հայլունի գլխավորությամբ:

Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, զրուցակիցները քննարկել են տրանսպորտի ոլորտում անվտանգության համակարգերի ներդրման ուղղությամբ համագործակցության հեռանկարները։ Կողմերը, մասնավորապես, անդրադարձել են «Խելացի քաղաք» նախագծի մշակման և այն Հայաստանի քաղաքներից մեկում ներդնելու հնարավորություններին:

Սյուե Հայլունը ներկայացրել է ընկերության գործունեության ուղղությունները և պատրաստակամություն հայտնել գործակցություն ծավալել նաև հանրային տրանսպորտի կառավարման և երթևեկության անվտանգությանը վերաբերող համակարգերի ներդրման գործում:

Վարչապետը ողջունել է չինական կողմի՝ մեր երկրում ներդրումային ծրագրերին ներգրավելու պատրաստակամությունը և նշել, որ GSAFETY-ի համար Հայաստանը կարող է լավ հարթակ հանդիսանալ նաև ԵԱՏՄ շուկա դուրս գալու գործում:

Կառավարության ղեկավարն առաջարկել է Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հետ ավելի առարկայական քննարկել փոխգործակցության հնարավոր ոլորտներն ու ծրագրերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG