Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն ընդունել է Ստաս Նամինին


Լուսանկարը՝ նախագահի կայքէջի
Լուսանկարը՝ նախագահի կայքէջի

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ մշակութային գործիչ, հայազգի երաժիշտ և նկարիչ, ռեժիսոր և պրոդյուսեր Ստաս Նամինին՝ Անաստաս Միկոյանին, ով Հայաստանում է գտնվում հայ-ռուսական համագործակցության շրջանակներում իր հոբելյանի՝ ծննդյան 65-ամյակի առիթով դեկտեմբերի 14-20-ը Երևանում անցկացվող միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Նախագահի կայքէջի փոխանցմամբ, Սարգսյանը նշել է, թե հայ ժողովուրդը մեծ հարգանք է տածում «իր տաղանդաշատ հայրենակցի նկատմամբ, ով մեր ժողովրդի համար բոլոր դժվարին պահերին եղել է նրա կողքին և այսօր էլ իր հոբելյանը նշում է Հայաստանում՝ բազմաթիվ մշակութային միջոցառումներով բարձրացնելով մարդկանց տրամադրությունը, նրանց հաղորդակից դարձնելով բարձրաճաշակ ստեղծագործություններին»:

Նույն հաղորդագրության համաձայն, Ստաս Նամինն իր համար մեծ պատիվ համարելով Հայաստան այցելությունը՝ ընդգծել է, որ Հայաստանն իր ընկալումներում մշտապես եղել է հեքիաթային երկիր և անկեղծորեն ուրախ է, որ նման հնարավորություն ունի այստեղ ցուցադրելու այն ամենը, ինչով զբաղվում է: «Ես դաստիարակվել եմ հային բնորոշ ոգով և անչափ շնորհակալ եմ հրավերի ու ջերմ հյուրընկալության համար»,- ասել է մշակութային գործիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG