Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Արմեն Երիցյանի մահվան կապակցությամբ


Բակո Սահակյան, արխիվ
Բակո Սահակյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի մահվան կապակցությամբ:

Հեռագրում ասված է. - «Խոր ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար, մեծ հայրենասեր և քաղաքացի Արմեն Երիցյանի վաղաժամ մահվան մասին: Որպես իր հայրենիքի նվիրյալ զավակ՝ նա մշտապես եղել է հարազատ ժողովրդի կողքին և իր ակտիվ մասնակցությունն է բերել Ղարաբաղում տարբեր ծրագրերի իրականացմանը: Անգնահատելի է Արմեն Երիցյանի ավանդը ԼՂ արտակարգ իրավիճակների պետական ծառայության զարգացման, ճգնաժամային կառավարման կենտրոնի ստեղծման գործում: Ղարաբաղի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից անդառնալի կորստի այս ծանր պահին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին և մաղթում արիություն ու ոգու կորով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG