Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) տեղեկացնում է, որ այսօր տեղական ժամանակով ժամը 04.33-ին (Գրինվիչի ժամանակով` 00.33) Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4.5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Ադրբեջանի տարածքում (Շամախի քաղաքից 33 կմ դեպի հյուսիս-արևմուտք):
Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6 բալ:
Ըստ հաղորդագրության, երկրաշարժը զգացվել է Լեռնային Ղարաբաղում՝ մասնավորապես Ստեփանակերտում՝ 3 բալ ուժգնությամբ: