Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ժամը 08.00-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Ստեփանավան-Կաթնաղբյուր ավտոճանապարհները:
Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ բեռնատարների համար՝ երկկողմանի փակ:
Ըստ ստացված տեղեկատվության, Լարսի անցակետում (Ռուսաստանի կողմից) կուտակվել են 340 բեռնատար ավտոմեքենա: