Իտալիայի առափնյա պաշտպանության ծառայությունը բարեգործական կազմակերպությունների հետ համագործակցությամբ շուրջ 1,100 մարդու է տարհանել Միջերկրական ծովը հատելու փորձ կատարող ռետինե և փայտե մակույկներից:
«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը հայտնում է, որ փրկարարները նաև 11 մարմին են դուրս բերել իրականացված օպերացիայի ընթացքում:
Փրկարարական գործողությանը մասնակցել է նաև Եվրոպական միության մաքսանենգության դեմ պայքարի առաքելության նավը:
Միգրացիայի համաշխարհային կազմակերպության տվյալներով, այս տարվա ընթացքում Միջերկրական ծովում արդեն շուրջ 4,715 մարդ է զոհվել: Առավել թվով զոհեր են արձանագրվել ծովով Լիբիայից Իտալիա ապօրինի ներգաղթի ճանապարհին: