Մատչելիության հղումներ

Պահպանողականները ձայների աննշան տարբերությամբ հաղթում են Մակեդոնիայի խորհրդարանական ընտրություններում


Մակեդոնիայի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով ВМРО – ДПМНЕ կուսակցությունը ձայների աննշան տարբերությամբ հաղթանակ է տանում ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նկատմամբ:

Պետական ընտրական հանձնաժողովի կայքի հրապարակած տվյալների համաձայն, պահպանողական ВМРО – ДПМНЕ-ի օգտին քվեարկել է ընտրողների 37.96 տոկոսը, Սոցիալ-դեմոկրատներին ձայն է տվել ընտրողների 36.65 տոկոսը: Երկու հիմնական կուսակցությունների արձանագրած նման արդյունքները նշանակում են, որ ուժերից ոչ մեկին չի հաջողվելու մեծամասնություն կազմել խորհրդարանում և նրանք ստիպված են լինելու դաշինք կազմել էթնիկ ալբանացիների շահերը ներկայացնող կուսակցություններից որևէ մեկի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG