ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են գողությունների մի շարք դեպքեր, 4 անձի առաջադրվել է մեղադրանք:
Նախնական քննությամբ հիմնավորվել է, որ 2016թ. մարտին առերևույթ հանցագործություն կատարած անձինք նախնական համաձայնությամբ կրկնօրինակված բանալիներով բացել են Գյումրի քաղաքի բնակարաններից մեկի դուռը, մուտք գործել բնակարան և հյուրասենյակի պահարանից գողացել խոշոր չափերի արժողության ոսկյա զարդեր։ Գողոնի մի մասը հանձնվել է մի տղամարդու, ում ինքնությունը ևս պարզվել է, ով ոսկյա զարդերը գրավադրել է, որի դիմաց ստացված գումարը բաժանել միմյանց միջև:
Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ մեղադրանք է առաջադրվել 4 անձի, որոնցից մեկը՝ անչափահաս աղջիկ։ Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել