Մատչելիության հղումներ

Նախնական արդյունքներով՝ Վադիմ Կրասնոսելսկին ընտրվել է Մերձդնեստրի նախագահ


Վադիմ Կրասնոսելսկին իր ընտանիքի անդամների հետ՝ ընտրատեղամասում, 11-ը դեկտեմբերի, 2016թ.

Մերձդնեստրում երեկ անցկացված նախագահական ընտրությունների նախնական արդյունքներով՝ հաղթանակ է տոնում խորհրդարանի խոսնակ, նախկին վարչապետ Վադիմ Կրասնոսելսկին։

Նրա օգտին ձայն է տվել քվեարկողների 70 տոկոսը, իսկ գործող նախագահ Եվգենի Շևչուկի օգտին՝ 18 տոկոսը։

Մոլդովայի՝ հիմնականում ռուսալեզու Մերձդնեստրի տարածաշրջանը 1990 թվականին անկախություն է հայտարարել: Կողմերի միջև տեղի ունեցած կարճատև պատերազմը ավարտվել է 1992 թվականին՝ Մերձդնեստրի օգտին ռուսական զինված միջամտության արդյունքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG