Մատչելիության հղումներ

Ստամբուլի պայթյունների զոհերի թիվն աճում է


Ստամբուլի մարզադաշտերից մեկի մոտակայքում տեղի ունեցած երկու պայթյունների զոհերի թիվն աճում է. Թուրքիայի իշխանություններն այժմ հաղորդում են 38 զոհի և 166 վիրավորների մասին:

Դեկտեմբերի 10-ին` ուշ երեկոյան, ականապատված մեքենան հարվածել է ոստիկանական ավտոբուսին, դառնալով տասնյակ զոհերի պատճառ: Վայրկյաններ անց ինքնասպան ահաբեկիչը երկրորդ ռումբն է պայթեցրել: Զոհվածներից 30-ը ոստիկաններ են:

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ տեղի ունեցածի կապակցությամբ 13 կասկածյալ է ձերբակալվել:

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղյալ է հայտարարել Ղազախստան կատարելիք այցը:

Թուրքիայում այսօր սգո օր է հայտարարվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG