Մատչելիության հղումներ

Օբաման հանձնարարել է հետաքննել ընտրությունների ընթացքում տեղի ունեցած կիբերհարձակումները


Սպիտակ տունը հայտարարել է, որ նախագահ Բարաք Օբամայի հրամանով հատուկ ծառայությունները հետաքննում են անցած նախագահական ընտրությունների ընթացքում ԱՄՆ-ի դեմ իրականացված կիբերհարձակումները:

Այդ հարձակումների թիրախում էր հայտնվել, մասնավորապես, ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը: Վաշինգտոնը այդ հարձակումների համար մեղադրում է Ռուսաստանին:

Մինչդեռ, ընտրություններում հաղթած հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե չի կարծում, որ այդ հարձակումները Ռուսաստանն է իրականացրել: Իր ընտրարշավի ընթացքում Թրամփը նաև գովեստի խոսքեր է հնչեցրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG