Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի 23-րդ նիստի շրջանակներում այսօր Հայաստանի արտգործնախարար նախարար Էդվարդ Նալբանդյանը Համբուրգում հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրին նվիրված՝ Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

«Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է այդ պայմանավորվածությունների անվերապահ իրականացման անհրաժեշտությունը` խաղաղության գործընթացն առաջ մղելու համար:

ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ հիմնահարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, և վերահաստատել ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին», - նշված է ԱԳՆ հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG