Մատչելիության հղումներ

Վենետիկի հանձնաժողովը դրական է գնահատել ՄԻՊ մասին ՀՀ օրենքի նախագիծը


Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան

Այսօր Վենետիկում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) 109-րդ լիագումար նիստի ընթացքում մասնակցել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի քննարկմանը: Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի հիմնական նկատառումներին:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի փոխանցմամբ, Արման Թաթոյանը նիստի ընթացքում նախագծի վերաբերյալ հանդես է եկել հատուկ խոսքով՝ ներկայացրնելով նախագծի հիմնական դրույթները:

Ընդհանուր առմամբ Հանձնաժողովը դրական է գնահատել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծում տեղ գտած կարգավորումները, որոնք ուղղված են հստակեցնելու Պաշտպանի սահմանադրական լիազորությունները և դրանց իրագործման մեխանիզմները, ամրապնդելու Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի դերը, ավելի հստակկարգավորելու Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի լիազորությունները և այլն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG