Մատչելիության հղումներ

Նալբանդյանը հանդիպումներ է ունեցել ՆԱՏՕ-ի փոխքարտուղարի և ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի հետ


Էդվարդ Նալբանդյան, արխիվ
Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Դեկտեմբերի 8-ին Համբուրգում ընթացող ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գետտեմյուլլերի հետ:

ԱԳՆ-ի հաղորդմամբ, հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն ենհայտնել Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև վերջին տարիներին կայուն զարգացող գործընկերության և քաղաքական երկխոսության կապակցությամբ: Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր:

Անդրադարձ է կատարվել Աֆղանստանում իրականացվող «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում հայ զինծառայողների մասնակցությանը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի խոսքով՝ Դաշինքը բարձր է գնահատում Հայաստանի ներդրումը միջազգային անվտանգության և կայունության հաստատման ջանքերում:

Համբուրգում Նալբանդյանը հանդիպում է ունեցել նաև ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի հետ: ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը «բարձր գնահատեց Հայաստանի իշխանությունների հետ հաստատված դրական համագործակցությունը և երկրում խոսքի և մամուլի ազատության ապահովման ուղղությամբ կառավարության կողմից ձեռնարկվող ջանքերը»,- նշված է ԱԳՆ հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG