Մատչելիության հղումներ

Վանաձորի տնակային ավանում հրդեհվել են 4 բնակիչների բնակարանները․ հարուցվել է քրգործ


Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վանաձորում բնակարանների հրդեհվելու դեպքի առթիվ:

Նախնական քննության տվյալներով, դեկտեմբերի 5-ին՝ ժամը 9:30-ի սահմաններում, կրակի հետ անզգույշ վերաբերվելու պատճառով այրվել և ոչնչացվել են Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Ուկրիշին» թիվ 4-րդ տնակային ավանում գտնվող 4 բնակիչներին պատկանող բնակարանները և գույքը, ինչի հետևանքով վերջիններիս պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Դեպքի առթիվ գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «ուրիշի գույքն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է կրակի կամ առավել մեծ վտանգի այլ աղբյուրի հետ անզգույշ վերաբերվելու հետևանքով կամ առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել»:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու, ինչպես նաև բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, նշված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG