Մատչելիության հղումներ

Արփինե Հովհաննիսյանը Վենետիկում ներկայացրել է «Կուսակցությունների մասին» օրենքի նախագծով նախատեսվող փոփոխությունները


Արփինե Հովհաննիսյան, արխիվ

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը դեկտեմբերի 9-ին մասնակցել է Վենետիկի հանձնաժողովի 109-րդ լիագումար նիստին և ներկայացրել «Կուսակցությունների մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծով նախատեսվող փոփոխությունները, հաղորդում է ԱՆ լրատվական ծառայությունը:

«Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ նախագիծը մշակելու հիմքում եղել է մեկ հիմնարար սկզբունք՝ ազատականացնել Հայաստանում կուսակցությունների ձևավորման, գրանցման և գործունեության օրենսդրական կարգավորումները: Ներկայացնելով նախագծի հիմնական փոփոխությունները, նախարարն ընդգծել է, որ կուսակցության պետական գրանցման հարցում հետևել են ԵԱՀԿ-ի՝ նախկինում ներկայացված դիրքորոշմանը և նվազեցրել պետական գրանցման պահին անհրաժեշտ կուսակցության անդամների թիվը՝ հասցնելով 2000-ից մինչև 1000-ի:

Ներկայացնելով Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ պատվիրակության հետ քննարկման արդյունքները, նախարարը նշել է, որ նախագծում սահմանվել է գենդերային հավասարության սկզբունքը, փոփոխվել են նախագծի կարգավորումներն այնպես, որ կուսակցություններին կարողանան անդամագրվել նաև քաղաքացիություն չունեցող անձինք»,- մասնավորապես, նշված է հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG