Մատչելիության հղումներ

Շարմազանովը մեկնում է Ղրղըզստան՝ դիտարկելու սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն


ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով, արխիվ
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով, արխիվ

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 9-12-ը աշխատանքային այց կկատարի Ղրղըզստան՝ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի դիտորդական առաքելությամբ:

Ազգային ժողովի փոխնախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ այցի շրջանակում Շարմազանովը կհանդիպի Ղրղըզստանի խորհրդարանի նախագահ Չինիբայ Թուրսունբեկովի և վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG