Մատչելիության հղումներ

Քրգործ՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր»-ում խախտումների և չարաշահումների փաստով


Հայաստանի գլխավոր դատախազության շենքը Երևանում
Հայաստանի գլխավոր դատախազության շենքը Երևանում

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ վերահսկիչ պալատի 2016 թվականի ընթացիկ հաշվետվության ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս կառավարության) ծառայողների կողմից հիմնադրամի գույքի կառավարման, պետական միջոցների տնօրինման գործընթացներում թույլ են տրվել խախտումներ և չարաշահումներ, որոնք առաջացրել են ծանր հետևանքներ: Այդ մասին հաղորդում է դատախազությունը:

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ, Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի կողմից Քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով («առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ») հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեին, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG