Մատչելիության հղումներ

«Տրանսպորտային փոխադրումներ» ՊՈԱԿ-ի լուծարման արդյունքում 22 միլիոն դրամ կտնտեսվի


Կառավարությունն այսօր որոշել է լուծարել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Տրանսպորտային փոխադրումներ» ՊՈԱԿ-ը: Ըստ կառավարության հաղորդագրության, մասնավորապես նկատի ունենալով, որ «Տրանսպորտային փոխադրումներ» ՊՈԱԿ-ի գործառույթները հնարավոր է իրականացնել նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների կողմից՝ առկա ռեսուրսներով:

ՊՈԱԿ-ի պահպանման ծախսը 26.3 միլիոն դրամ էր: Լուծարման արդյունքում պետբյուջեի ծախսերը կկրճատվեն 22 միլիոն դրամով (ներառյալ 9 հաստիքները): Մնացած 4.3 միլիոն դրամը կհատկացվի նախարարությանը՝ ՊՈԱԿ-ի գործառույթներն իրականացնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG