Մատչելիության հղումներ

Սարգսյանը Ղարաբաղում քննարկել է բանակը նոր տեխնոլոգիաներով համալրելու հարցը


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Լեռնային Ղարաբաղ: Ստեփանակերտի օդանավակայանում Սարգսյանին դիմավորել են Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, այլ բարձրաստիճան սպաներ:

«Հայաստանի նախագահի այցի առաջին օրը հայկական երկու հանրապետությունների ղեկավարները ԼՂ Կենտրոնական շրջանում տեղակայված զորամասերից մեկումներկա են գտնվել նոր զորանոցի բացման արարողությանը:

Նախագահ Սարգսյանը խրախուսել է ծառայության մեջ աչքի ընկած մի շարք զինծառայողների: Այնուհետև ՀՀ-ի և ԼՂ-ի միջև ռազմական համագործակցության շրջանակում ՊԲ շտաբում անցկացվել է խորհրդակցություն` բարձրաստիճան զինվորականների մասնակցությամբ: Քննարկվել են բանակաշինությանը վերաբերող հարցեր: Պաշտպանության բանակի հրամանատարը երկու երկրների նախագահներին է ներկայացրել վերջին ամիսներին առաջնագծում կատարված աշխատանքներն ու առաջիկա անելիքները: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև բանակը սպառազինությամբ և նոր տեխնոլոգիաներով համալրմանն առնչվող հարցեր», - ասված է Հայաստանի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG