Մատչելիության հղումներ

Հայաստանի ու Գերմանիայի արտգործնախարարները անդրադարձել են ԼՂ խնդրին


Էդվարդ Նալբանդյանը և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը
Էդվարդ Նալբանդյանը և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը

Այսօր ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի 23-րդ նիստի շրջանակներում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Համբուրգում հանդիպում ունեցավ Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:

Հայաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն, Նալբանդյանը բարձր գնահատեց ԵԱՀԿ գերմանական նախագահության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին։

«ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի համատեքստում Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի ուշադրությունը հրավիրեց առ այն, որ Ադրբեջանը հրաժարվում է կյանքի կոչել հիմնահարցի հանգուցալուծման գործընթացի առաջ մղման նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված` Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները, ավելին` շարունակում է սրել իրավիճակը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև շփման գծում», - ասված է Հայաստանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG