Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը այցելել է հարավարևելյան զորամասերից մեկը, ապա մեկնել Լեռնային Ղարաբաղ


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Հայաստանի հարավարևելյան զորամասերից մեկը:

Նախագահը Հայաստանի պաշտպանության նախարարի և Զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ զորամասի մշտական տեղակայման վայրում ծանոթացել է զորամասի մարտական պատրաստականությանը, լսել հրամանատարության զեկույցը, շփվել զինվորների հետ, ինչից հետո շրջայց է կատարել շահագործման հանձնված նորակառույց զինավանում, ծանոթացել ստեղծված պայմաններին և զինվորական ճաշարանում ճաշել զինծառայողների հետ:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը խրախուսել է ծառայության ընթացքում աչքի ընկած մի շարք զինծառայողների:

Հայաստանի նախագահն այնուհետև աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG