ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարներն այսօր Համբուրգում կհավաքվեն ամենամյա հանդիպման։
Քննարկման առանցքում եվրոպական անվտանգության հարցերն են:
Հավաքի շրջանակում ակնկալվում են նաև բանակցություններ Լեռնային Ղարաբաղի հարցով, մասնավորապես՝ չի բացառվում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպում: