Մատչելիության հղումներ

Վարչապետ. «Մեկս մյուսին քոմակ անելով էս երկիրը պետք է դզվի»


«Մեր բոլոր գործողությունները, որոնք ուղղված չեն նոր աշխատատեղերին, նոր հավելյալ արժեք ստեղծելուն, երկարացնում են մեր լավ ապրելու պահը, այդ իսկ պատճառով մենք ռեալ կողք ենք կանգնելու բոլոր այն նախաձեռնություններին, որոնք ունենալու են գործընկեր, որն ասում է՝ «ես էս եմ անում, դու էս արա և կունենանք այսպիսի էֆեկտ», - այսօր գյումրեցիների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ հորդորելով համայնքի ղեկավարներին ուշադիր լինել իրենց համայնքի բյուջեի պլանավորման հարցում։

«Կարծում եմ, որ մի օր գալու է, վերջանալու է այն պահը, որ մենք ինչքան խեղճ լինենք, ինչքան վիզներս ծուռ լինի, այնքան օգնությունն այստեղ շատ է լինելու։ Մենք ունենք համայնքներ, խնդիրներ, որ անկախ տնտեսական իրավիճակից նրանց կողքին ենք լինելու՝ երկրաշարժի պրոբլեմը, սահմանամերձ գյուղերի պրոբլեմների, այնտեղ մենք այլ տրամաբանությամբ չենք ուղղորդվելու, գնալու ենք մեր մուսկուլների, մեր կարողությունների շրջանակներում անենք։ Իսկ մնացած տեղերում որտեղ որ համայնքապետը ղոչաղ ձևով գալու է, ասելու՝ «սա եմ անում, դու սենց արա ու սենց կլինի», մենք այդ համայնքի կողքին կկանգնենք։ Մենք դրանով փորձելու ենք ոգևորել բեռ վերցնող համայնքապետերին, նագրուզկա վերցնող համայնքապետերին, համարձակ գաղափար ունեցող իրար կողքի կանգնած ֆերմերներին, գործարարներին, մեկս մյուսին քոմակ անելով էս երկիրը պետք է դզվի, ուրիշ տարբերակ չկա, որևիցե մեկը չի գալու մեր երկիրը սարքի», - ասաց վարչապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG