Մատչելիության հղումներ

Իտալիայի նախագահը վարչապետին խնդրել է չթողնել պաշտոնը մինչև բյուջեի հաստատումը


Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին Հռոմում ասուլիսի ժամանակ, 4-ը դեկտեմբերի, 2016թ․

Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան խնդրել է Մատեո Ռենցիին չթողնել վարչապետի պաշտոնը, քանի դեռ Սենատը չի հաստատել երկրի հաջորդ տարվա բյուջեն: Այս մասին ասվում է նախագահական վարչակազմի տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ Իտալիայի վարչապետը հայտարարեց հրաժարական ներկայացնելու մասին իր առաջարկով անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում պարտությունից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG