Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Շաքե Թուխմանյանին հոբելյանի առթիվ


ՀՀ նախագահի նստավայրը Երևանում, արխիվ
ՀՀ նախագահի նստավայրը Երևանում, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ճանաչված դերասանուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ Շաքե Թուխմանյանին՝ ծննդյան 65-ամյակի առթիվ:

«Ձեր դերասանական արվեստն առանձնանում է ինքնատիպ ու հետաքրքիր լուծումներով: Դուք անցել եք արվեստագետի դժվարին, բայց պատվաբեր ճանապարհ և շարունակում եք հավատարմորեն ծառայել հայ թատրոնին: Գնահատելի է նաև Ձեր մշակութային և հայապահպան գործունեությունը ԱՄՆ-ի հայկական գաղթօջախում», - Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ մասնավորապես ասված է ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG