Մատչելիության հղումներ

Ավստրիայում կրկին նախագահ են ընտրում


Ալեքսանդր Վան դեր Բելլենն ու Նորբերդ Հոֆերը, արխիվ
Ալեքսանդր Վան դեր Բելլենն ու Նորբերդ Հոֆերը, արխիվ

Այսօր Ավստրիայում անցկացվող նախագահական ընտրություններում հնարավոր է հաղթնակի հասնի աջակողմյան թեկնածու, «Ազատություն» կուսակցության առաջնորդ 45-ամյա Նորբերդ Հոֆերը:

Նրա նախընտրական կոչերից է՝ քվեարկել «ապահով Ավստրիայի օգտին»: Եթե Նորբերտ Հոֆերը հաղթի, ապա Եվրամիության անդամ երկներում նա կլինի ծայրահեղ աջ հայացքներ դավանող առաջին նախագահը:

Նրա հակառակորդն անկախ թեկնածու 72-ամյա Ալեքսանդր Վան դեր Բելլեն է, ում աջակցում է Կանաչների կուսակցությունը:

Ավստրիայում այս տարվա ընթացքում երկրորդ անգամ է նախագահական ընտրություններ անցկացվում:

Մայիսին փոքր առավելությամբ հաղթել էր լիբերալ Ալեքսանդր Վան դեր Բելլեն, բայց քվեաթերթիկների ծրարները ընտրողներին ուղարկելու տեխնիկական խնդիրների պատճառով Սահմանադրական դատարանը չեղյալ էր համարել ընտրությունները և նշանակել նոր ընտրություն, որն անցկացվում է այսօր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG