Մատչելիության հղումներ

Ավստրիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է անցկացվում


Նախագահի թեկնածու, Ազատության կուսակցության առաջնորդ Նորբերտ Հոֆերը մամուլի ասուլիսի ժամանակ, ապրիլ, 2016թ.
Նախագահի թեկնածու, Ազատության կուսակցության առաջնորդ Նորբերտ Հոֆերը մամուլի ասուլիսի ժամանակ, ապրիլ, 2016թ.

Ավստրիայում այսօր տեղի է ունենում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որի արդյունքում Եվրոպական միության երկրներից մեկում առաջին անգամ կարող է ղեկավար ընտրվել աջակողմյան քաղաքական գործիչը։

Այսօր պայքարն ընթանում է Ազատության կուսակցության առաջնորդ Նորբերտ Հոֆերի և Կանաչների նախկին առաջնորդ Ալեքսանդեր Վան դեր Բելլենի միջև։

Նորբերտ Հոֆերն առաջին փուլում շատերի համար անսպասելի առաջատար է դարձել՝ վաստակելով քվեների 35 տոկոսը։

Վերլուծաբանների համոզմամբ, նրա հաջողությունը նախևառաջ պայմանավորված է Մերձավոր Արևելքից և Աֆրիկայից Եվրոպա ժամանած փախստականների խնդրով։ Անցյալ տարի Ավստրիան ընդունել է ապաստան հայցող 90 հազար փախստականի, ինչը կազմում է երկրի բնակչության ավելի քան մեկ տոկոսը։ Կառավարությունը դրանից հետո փորձել է զսպել փախստականների ներհոսքը և ապաստանի տրամադրումը, սակայն դա միայն խթանել է ընտրողների աջակցությունը աջակողմյան կուսակցություններին։

Նշենք, որ Ավստրիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի է ունեցել ապրիլի 24-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG