Մատչելիության հղումներ

Քրգործ՝ տարկետման համար գումար վերցնելու և այն չվերադարձնելու փաստով


Արծրուն Հովհաննիսյան, արխիվ
Արծրուն Հովհաննիսյան, արխիվ

Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է ՊՆ ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի հաղորդագրությունը, որում հայտնվում է տարեկետում տրամադրելու նպատակով գումար վերցնելու, այնուհետև՝ դրա դիմաց խոստացվածը չանելուց հետո, այդ գումարը չվերադարձնելու փաստով քրեական գործ հարուցելու մասին:

«ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, Երևան քաղաքի բնակիչ Լ. Մ. Հ-ը (ծնված 10.08.1969 թ.), 01.12.2016 թ-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնում հաղորդում և բացատրություն է տվել այն մասին, որ 2016-ի փետրվար ամսին քաղաքացի Ն. Է. Ե. (ծնված 04.04.1974թ. հասցե. ք. Երևան) միջնորդությամբ և երաշխավորությամբ 7000 (յոթ հազար) ԱՄՆ դոլար, այնուհետև հետագայում ևս 250 000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ գումար է տվել ոմն Ե. Մ., որդուն՝ Տ. Լ. Հ. 2016 թ-ի ամառային զորակոչին տարկետում տրամադրելու նպատակով: Սակայն Տ. Լ. Հ. 2016թ-ի հուլիսի 7-ին զորակոչվել է ՀՀ ԶՈՒ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության: Ե. Մ. վերը նշվածը չի կատարել, Լ.Մ.Հ. գումար չի վերադարձրել:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնում նախապատրաստվում են նյութեր: ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հորդորում է զորակոչիկների և զինծառայողների ծնողներին՝ զերծ մնալ խարդախներից, որոնք զինծառայությունից ազատելու պատրվակով ծնողներից խոշոր չափի գումարներ են կորզում: Վստահեցնում ենք, որ ռազմական ոստիկանության աշխատակիցների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նմանատիպ գործողությունները կկասեցվեն, իսկ կատարող անձինք կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ»,- նշված է ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG