Մատչելիության հղումներ

Առաջիկա օրերին՝ առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազի


Դեկտեմբերի 2-ին, 3-ի գիշերը, 6-ին Հայաստանի շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում‵ ձյուն: Դեկտեմբերի 3-ի ցերեկը, դեկտեմբերի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 3-4-ը աստիճանաբար կնվազի 2-5 աստիճանով:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ Երևանում դեկտեմբերի 2-ին, 3-ի գիշերը, 6-ին սպասվում են տեղումներ, բարձրադիր վայրերում՝ թաց ձյուն, ցածրադիր գոտիներում՝ ձնախառն անձրև: Դեկտեմբերի 3-ի ցերեկը, դեկտեմբերի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG