Մատչելիության հղումներ

Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածներին օգնության առաջին փոխանցումները կատարվել են


Ռուսաստան - Վթարված ավտոբուսը Բեսլան-Վլադիկավկազ ճանապարհին, 14-ը հոկտեմբերի, 2016թ․
Ռուսաստան - Վթարված ավտոբուսը Բեսլան-Վլադիկավկազ ճանապարհին, 14-ը հոկտեմբերի, 2016թ․

Հոկտեմբերի 14-ին Ռուսաստանում՝ Հյուսիսային Օսիայի Բեսլան քաղաքի մոտ Մոսկվա - Երևան ավտոբուսի վթարի հետևանքով զոհվածներից և տուժածներից ՀՀ 19 քաղաքացիներին ու նրանց ընտանիքներին տրամադրվելիք ֆինանսական օգնության առաջին փոխանցումներն արդեն կատարվել են:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության հաղորդագրության համաձայն՝ այդ նպատակով նախարարության կողմից «Կոնվերս բանկ»-ում բացվել են համապատասխան հաշվեհամարներ: Քաղաքացիները տրամադրվող օգնությունը կարող են ստանալ ինչպես բանկի գլխամասային գրասենյակից, այնպես էլ մասնաճյուղերից:

Կառավարության հոկտեմբեր 27-ի որոշմամբ սահմանված է, որ ավտոբուսի վթարի հետևանքով յուրաքանչյուր զոհվածի ընտանիքին տրամադրվում է 1․5 միլիոն դրամ, Հայաստանի և Ռուսաստանի հիվանդանոցներում բուժումը շարունակող՝ առավել ծանր յուրաքանչյուր վիրավորին` 700 հազար դրամ, Հայաստանի և Ռուսաստանի հիվանդանոցներում բժշկական օգնություն ստացած յուրաքանչյուր վիրավորին` 200 հազար դրամ, և նշված ավտոբուսի մյուս յուրաքանչյուր ուղևորին`100 հազար դրամ:

Հիշեցնենք, Մոսկվա-Երևան ավտոբուսի 52 ուղևորներից վթարի հետևանքով զոհվել են 5-ը, շուրջ երեք տասնյակը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG