Կրեմլի փոխանցմամբ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ՝ երրորդ զրույցը մեկ շաբաթվա ընթացքում:
Կրեմլի հակիրճ հաղորդագրության մեջ ասվում է, որ երկու առաջնորդները քննարկել են Սիրիայի զարգացումները, մասնավորապես՝ իրավիճակը Հալեպում:
Հեռախոսազրույցը հաջորդում է Էրդողանի ելույթին, երբ վերջինս հայտարարեց, թե թուրքական զորքերը Սիրիայում են նախագահ Բաշար Ասադի ռեժիմին վերջ դնելու համար, ինչը արժանացել է Ռուսաստանի ոչ միանշանակ արձագանքին: