Մատչելիության հղումներ

Կրեմլը Անկարայից պարզաբանում է ակնկալում Էրդողանի հայտարարության վերաբերյալ


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Կրեմլը պարզաբանում է ակնկալում Անկարայից Ռեջեփ Էրդողանի վերջին հայտարարության վերաբերյալ, ըստ որի՝ թուրքական զինուժը Սիրիա է մտել նախագահ Ասադի վարչակազմը տապալելու համար: «Սա իսկական նորություն էր մեզ համար, շատ լուրջ հայտարարություն, որն, ընդհանուր առմամբ, հակասում է նախորդներին և Ռուսաստանի մոտեցումներին», - հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, ընդգծելով՝ «Ռուսաստանը միակ երկիրն է, որի զինված ուժերը լեգիտիմ հիմունքներով են Սիրիայի տարածքում՝ այդ երկրի լեգիտիմ իշխանությունների խնդրանքով»:

«Հուսով ենք, որ առաջիկայում ինչ-որ պարզաբանումներ կստանանք մեր թուրք գործընկերներից», - ասել է Պեսկովը և հավելել, որ մինչ այդ Կրեմլը կխուսափի հետևություններ անելուց:

Թուրքիայի նախագահի հայտարարությանը բավական զգուշավոր էր արձագանքել նաև Ռուսաստանի արտգործնախարարությունը: «Մոսկվան հիմնվում է միայն Էրդողանի հրապարակային հայտարարությունների վրա, մինչդեռ Ասադի մասին նրա խոսքերը ձայնագրված չեն», - երեկ հայտարարել էր գերատեսչության խոսնակ Մարիա Զախարովան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG