Մատչելիության հղումներ

Գալուստ Սահակյանը ցավակցել է Բրազիլիայի Ազգային կոնգրեսի Պատգամավորների պալատի և Դաշնային Սենատի նախագահներին


ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Ազգային կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Ռոդրիգո Մայային և Դաշնային Սենատի նախագահ Ռենան Կալեիրոսին, տեղեկացնում է ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

«Խոր վշտով տեղեկացանք Կոլումբիայի Մեդելին քաղաքի մերձակայքում տեղի ունեցած ինքնաթիռի վթարի մասին, որը բազմաթիվ զոհերի պատճառ դարձավ:

Դժվարին այս պահին ՀՀ Ազգային ժողովի և անձամբ իմ անունից մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում բարեկամ Բրազիլիայի ժողովրդին և իշխանություններին, իսկ ավիավթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին ու մերձավորներին մաղթում ոգու արիություն և համբերություն», - ասված է ՀՀ ԱԺ նախագահի ցավակցական ուղերձում:

Կոլումբիայում, հիշեցնենք, երեկ օդանավի կործանման հետևանքով զոհվել է 76 մարդ, այդ թվում՝ բրազիլական ֆուտբոլային ակումբներից մեկի՝ «Չապեկոենսե»-ի խաղացողները, մարզիչներ ու լրագրողներ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG