Մատչելիության հղումներ

Հրդեհ՝ Վարդենիս գյուղի դպրոցում


Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ, այսօր ժամը 10.36-ին տեղեկություն են ստացել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի դպրոցում:

«Պարզվել է, որ գյուղի 2-րդ փողոցում գտնվող Զալիբեկ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի (երկհարկանի) դասասենյակում այրվում է փայտե հատակ (մոտ 1 քմ): Փրկարարները տարհանել են 91 աշակերտի և 20 ուսուցչի: Հրդեհը մարվել է մոտ 30 րոպե անց», - նշված է ԱԻՆ հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG