Կրեմլի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ, քննարկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովների նախապատրաստական աշխատանքները։
Երևանում հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին Ղազախստանի առաջնորդը չէր մասնակցել, ինչպես հաղորդվում էր՝ «մրսածության պատճառով»։
Սա ապրիլյան պատերազմից ի վեր երկրորդ դեպքն էր, երբ Ղազախստանի բարձրաստիճան ղեկավարությունը չեղարկեց հայաստանյան այցը. ապրիլի 7-ին, հիշեցնենք, Ղազախստանի վարչապետ Քարիմ Մասիմովն էր հրաժարվել մասնակցել ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների երևանյան հավաքին և նիստը տեղափոխվել էր Մոսկվա։